05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ արդեն 20 ԲԿ սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ անձանց։

«Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մահճակալային ռեզերվներն արդեն ամբողջությամբ մոբիլիզացվում են, որովհետև դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք հոսպիտալացման կարիք ավելի շատ ենք ունենում։ Այժմ ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,- նշեց Ավանեսյանը։

Խոսելով ՊՇՌ թեստերի գնային քաղաքականության մասին, ԱՆ նախարարն ասաց, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում։ Նա շեշտեց, որ գուցե այն հանգամանքը, որ թեստերը 15 հազար դրամից ավելի են էժանացել, կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի հետ։

«Ներկա պահին կան անձինք, ովքեր պատվաստվել են, սակայն հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Սա միանշանակ համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա այլ երկրներում, որտեղ կա պատվաստումների բավական բարձր ցուցանիշ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Ավանեսյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ