26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավինյանը՝ վարչպետի թիրախում. բացահայտումներ կլինեն. «Հրապարակ»

Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձեւավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, եւ նրանց միջեւ առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։

Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլեւս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել:

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով։

Ի դեպ, Ավինյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, եւ չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի եւ հայտ ներկայացնի։

Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին, եւ նա հակված չէ թույլ տալու, որ սեփական դիմագիծ ունեցող Ավինյանը նման բարձր պաշտոնի հավակնի: Երկրորդ Հայկ Մարության չի կարող հայտնվել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ