17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու. զոհվածի մայրը՝ Փաշինյանին

Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրբապիղծ, ում երեխեքին ես նվիրում խրախճանքդ, ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց.

«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ