26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա. «Ժողովուրդ»

«Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգի միջոցով երեւանյան մի քանի սուպերմարկետներից հետաքրքրվեց՝ հնարավոր է պարկով շաքարավազ գնել, թե ոչ. ստացանք բացասական պատասխան։ Ավելին՝ սուպերմարկետներից մեզ փոխանցեցին, որ ծայրահեղ դեպքում կարող են 20 կգ շաքարավազ վաճառել՝ պատճառաբանելով, որ քանակի խնդիր ունեն։ Եւ սա այն դեպքում, երբ հիմա փակոցների շրջանն է? այս ընթացքում տնային տնտեսուհիները փակոցներ են անում, եւ շաքարավազը խիստ անհրաժեշտ է։ Շաքարավազի շուկայում նման պատկեր արձանագրվել էր նաեւ հուլիս ամսին. սուպերմարկետներում քաղաքացիներին հրաժարվում էին 2-3կգ ավելի շաքարավազ վաճառել, բացի այս, գինն էլ 360 դրամից բարձրացել էր՝ դառնալով 400 դրամ։

Հիմա շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։ Արձանագրենք, որ շաքարավազի շուկայում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Էկոնոմիկայի նախարարությանը կարծես թե չի հետաքրքրում՝ հանրապետության առեւտրի կետերում շաքարավազ կա, թե ոչ, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ իր հերթին չի մտահոգվում՝ շաքարավազի՝ օր-օրի բարձրացող գնով։ Այս ամենի հետեւանքով տուժում է շարքային քաղաքացին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ