22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։

Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղեւորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, եւ Իզմիրլյան ԲԿ-ում են մի քանի վիրահատություններով փոքր-ինչ բարելավում ապահովել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ