05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրգործերով իշխանությունը որևէ նպատակի չի կարող հասնել. «Հայաստան» դաշինք

Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

 

«Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։

«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։ Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին եւ Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջեւ դրված որեւէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ