26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում։

Ընդ որում՝ խոսքը միայն Արցախի համար խորհրդանշական օրերին չի վերաբերվում, այլ առհասարակ։

Բնականաբար սեպտեմբերի 2-ին շատերը ֆիքսվել են Արցախում կայացած խորհրդանշական միջոցառումներին Հայաստանի ղեկավարների բացակայությանը, սակայն նույն այդ պաշտոնյաները պատերազմից հետո ընդհանրապես չեն այցելել Արցախ։

Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին։

Սա վերաբերմունք է Արցախի և արցախցիների վերաբերյալ։

Եթե այս հարցը դիտարկենք նաև ադրբեջանական ճնշումների և ուլտիմատումների շրջանակներում, ապա եթե Հայաստանի իշխանությունը նույնիսկ այս հարցում է շարժվում Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով, ապա արդեն պարզ է, թե իրադարձությունների այս գործընթացին ինչ հնարավոր զարգացումներ են հաջորդելու։

Հայաստանի իշխանությունն իր դերը Արցախի հարցում տեսնում է միայն հումանիտար հարցերում, ինչը ևս, կարծում եմ՝ ժամանակավոր բնույթ է կրելու։

Գործող իշխանությունը երկիրը մտցրել է պարտությունների շղթա, որտեղ մեր երկիրը շարժվում է իր գլխին իջեցված օրակարգով՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ