15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա՞ է ձեր խոստացած ապաշրջափակումը, թե՞ սա պետք է, որ տարածքներ տանք «հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն» հիմար սկզբունքով». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գորիս-Կապան ճանապարհի փակման մասին խոսելիս ՀՀ վարչապետը ԱԺ-ում ասել է, թե ադրբեջանցիները կանգնած են ԽՍՀՄ քարտեզներով իրենց պատկանող հատվածում։ Այլ կերպ ասած’ ունեն ճանապարհ փակելու իրավունք։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է հանրությանը’ ասելով, թե կա այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր է կապվել Կապանի հետ։

Հասկանում եմ, որ նույնիսկ ամբողջական բլոկադայի դեպքում մենք կգտնենք որևէ ճանապարհ ինչպես Կապան, այնպես էլ Մեղրի, հետո նաև Իրան մեկնելու համար, բայց Հայաստանի վարչապետը արդյո՞ք գիտի, որ ադրբեջանցիների փակած ճանապարհի հույսին են Սյունիքի Որոտան, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Կարմրաքար, Արծվանիկ, Կաղնուտ, Չափնի, Սևաքար և Եղեգ գյուղերը։ Վարչապետը գիտի՞ արդյոք, որ նշածս բնակավայրերը ՀՀ տարածքում են, ընդհանրապես դժգույն չեն, շատ գեղեցիկ վայրեր են, և այնտեղ հայեր են ապրում։

Ավելին, եթե այս գյուղերի մի մասը դժվարությամբ հասանելի է դառնում Տաթև-Կապան ճանապարհով, ապա Որոտան և Շուռնուխ գյուղերը հայտնվում են ամբողջական շրջափակման մեջ։

Սա՞ է ձեր խոստացած ամբողջական ապաշրջափակումը, թե՞ սա պետք է, որ էլի տարածքներ տանք «հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն»  հիմար սկզբունքով։

Այսպիսի անողնաշար ու ապազգային պահվածքի պարագայում հայ մարդը չի կարողանա երկար լռել ու կուլ տալ ազգային ամոթը։ Դուք նոր պատերազմ եք հրահրում ձեր անգործությամբ։

Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին փաստեր կան, որոնցից սարսափո՞ւմ եք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ