14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ես հասկանում եմ՝ այդ թուղթը ինչ է. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս ասել եմ՝ չեմ հարցնում ոչ մեկիդ կարծիքը․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այո, շատերը տեղյակ չեն եղել, և շատերն են տեղյակ եղել։ Այո, ես այդ օրը կայացրել եմ որոշում և ինձ վրա եմ վերցրել պատասխանատվությունը։ Եվ ինձ համար ամենամեծ շոկը նախընտրական քարոզարշավի ժամանակ այն էր, երբ մարդիկ, հիմնականում կանայք, իհարկե, մոտենում էին ինձ ու շնորհակալություն էին հայտնում, որ ես այդ թուղթը ստորագրել եմ, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու որոշման պատասխանատվությունն իրենն է։ 

«Ես հասկանում եմ՝ այդ թուղթը ինչ է։ Գործընկերներ կան, որ ներկա են։ Ասել եմ՝ ես չեմ հարցնում ոչ մեկիդ կարծիքը։ Ես այս որոշումը կայացնում եմ, և ինձ վրա եմ վերցնում այդ որոշման ամբողջ պատասխանատվությունը, որովհետև գալիս են պահեր, որ պետք է կայացնել որոշում։ Եվ պետք է կայացնել միանձնյա որոշում՝ այդ թվում ուրիշներին այդ որոշման պատասխանատվությունից պաշտպանելու համար։ Ես ինձ վրա եմ վերցրել ամբողջ պատասխանատվությունը և վերցնում եմ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ