11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանական կողմը փակել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ԱԱԾ հայտարարությունը

Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ