25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար. Նիկոլ Փաշինյան

Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներով, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա ՀՀ տարածքով միջանցքի ստեղծման մասին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով, որ կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար։

«Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա ՌԴ-ի, ԻԻՀ-ի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», – ասաց Փաշինյանը՝ խոստովանելով, որ կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար։

«Մենք չենք հերքել ու չենք հերքում, որ կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ