24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ինքն է գրել-տվել իր կենացի տեքստը. 168.am

Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը «Փարավոն« ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դստեր բազմամարդ հարսանիքը, Ըստ մամուլի հրապարակումների՝ չնայած կորոնավիրուսի լայն թափով տարածմանը, ՀՀ ոստիկանապետի դստեր հարսանիքին հրավիրված է եղել 500-600 մարդ։

Բնականաբար, հարսանիքին մասնակցել է նաև հարսանիքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի, որդու և եղբոր հետ:

Ըստ մամուլի, հյուրերի մեծ մասը եղել են պաշտոնյաներ, պատգամավորներ։

168.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Վահե Ղազարյանի դստեր հարսանիքից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը վարել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Նա, որպես վարող, առաջարկել է հյուրերին խմել Նիկոլ Փաշինյանի կենացը՝ առանց ավելորդ ճառերի։

Սակայն, պարզվում է՝ այդ ոճով կենացը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և նա իր թիկնապահի միջոցով գրություն է ուղարկել Ռաֆայել Երանոսյանին՝ դժգոհելով նրա համեստ կենացի տեքստից։ Նա Ռ․ Երանոսյանին պարտադրել է նորից առաջարկել իր կենացը, բայց այս անգամ արդեն այն բառերով ու շեշտադրումներով, որը գրության մեջ նշել է ինքը՝ Փաշինյանը։ Այսինքն՝ վարչապետի մասին կենացի տեքստը, որով Երանոսյանը պետք է հյուրերին առաջարկի կենաց խմել՝ գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ստիպված Ռաֆայել Երանոսյանը երկրորդ անգամ է առաջարկել խմել Նիկոլ Փաշինյանի կենացը՝ այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի «ուղեցույց» տեքստով։

Սա, անշուշտ, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի բռնատիրական հակումների հետ։ Վերջին շրջանում նրա մոտ է՛լ ավելի արտահայտիչ են դառնում այս դրսևորումները։ Օրինակ, ԱԺ–ում ՔՊ–ականներին պարտադրում է իրենց աշխատասենյակներում՝ գլխավերևներում, կախել իր լուսանկարը, կա՛մ Անվտանգության խորհրդի անդամներին պարտադրում է գնալ օդանավակայան, շարքով կանգնել ու իրեն դիմավորել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ