11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ խմբակցությունները ներկայացրել են մշտական հանձնաժողովների փոխնախագահներ առաջադրելու իրենց որոշումները

Օգոստոսի 16-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձեւի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրին ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները:

ԱԺ տնտեսական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսավարկային եւ բյուջետային, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ