05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի ճանաչման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ  ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։«Հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան / Artur Tovmasyanին։ Ինձ համար կարևոր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը:

Հանդիպման ընթացքում շեշտել եմ, որ հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է, որի շարունակականության ամրապնդումը պետք է մշտապես տեղ գտնի պետական և հանրային ռազմավարական ծրագրերում:

Իր հերթին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորեց Արցախի ճանաչման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերակատարումը»,- գրել է Սիմոնյանը։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ