25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու. «Հրապարակ»

«Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձեւավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։

Դրանով, իշխանությունն իր հաշվարկով, մի կրակոցով 2 նապաստակ կխփի․ կգոհացնեն ընդդիմությանը՝ նրանց հասանելիք հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելով, եւ կազատվեն գլխացավանքից՝ փակելով Արցախի խնդիրներն ԱԺ բերելու վտանգները։

Ի դեպ, անգամ 12 հանձնաժողովի պարագայում ՊՈւ-ին հանձնաժողովի նախագահություն չի հասնում, սակայն «Հայաստան»-ում մտադիր են՝ 3 հանձնաժողովի պարագայում մեկի նախագահությունը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Սակայն ՊՈւ դաշինքում պնդում են, որ իրենց ոչ թե հանձնաժողովի նախագահությունն է հետաքրքրում, այլ կոնկրետ Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը, եւ դեռեւս վերջնական որոշում չունեն՝ պետք է քննարկեն որեւէ այլ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու նպատակահարմարությունը։ Ասում են՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ