01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ քվեարկությունից հետո կրկին չընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Առաջին քվեարկության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։

Քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար։

ՔՊ խմբակցության ղեկավար Հակոբ Կոնջորյանը հայտարարել էր, թե ընդդիմությունից նաև պատգամավորներ են եղել, որ դեմ են քվեարկել կամ անվավեր են ճանաչել քվեաթերթիկը։

«Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր չէին մասնակցել քվեարկությանը. Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են, իսկ Դավիթ Սեդրակյանը, ըստ խմբակցության, հարգելի պատճառով բացակայում էր։

Օրեր առաջ Ազգային ժողովն ընտրել է փոխնախագահի մյուս երկու թեկնածուներին՝ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ