03 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, որ պաշտպանի սեփական սահմանը, դուք ասում եք՝ Հայաստանի սահմանը թող պաշտպանի ՀԱՊԿ-ը». ընդդիմադիր պատգամավորն՝ իշխանությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ 8-րդ գումարման նիստի ժամանակ հայտարարեց, թե քննարկումների ժամանակ իշխանությունն ասում է՝ պետք է լինել կառուցողական։

«Շատ լավ, եկեք լինենք կառուցողական, որոշենք, թե ինչ ենք կառուցում։ Մենք ասում ենք՝ Հայաստանը թշնամիներով շրջապատված պետություն է, կառուցենք բերդ, դուք ասում եք՝ կառուցենք մաքսակետեր։ Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, որ պաշտպանի սեփական սահմանը, դուք ասում եք՝ Հայաստանի սահմանը թող պաշտպանի ՀԱՊԿ-ը, եթե ՀԱՊԿ-ը չի պաշտպանում, թող պաշտպանեն ամերիկացիք, եթե ամերիկացիք չեն պաշտպանում, թող պաշտպանեն ֆրանսիացիք, դրանք չեն պաշտպանում, թող գան, պաշտպանեն պապուասները», – ասաց Խաչատրյանը։

Նա ասաց, թե չունեն ընդհանուր մոտեցում, թե ինչ են կառուցում։

«Մենք արմատական տարբերություն ունենք պետության տեսլականի վերաբերյալ ու դա մեզնից պահանջում է, որ վեր կենանք ու քննադատենք այսօրվա վարվող քաղաքականությունը», – ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա հիշեցրեց՝ ասել են՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ «Այդ տեսակետի՞ն եք մնում, թե՞ չէ», – հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ