Իջեւանի ռեստորաններից մեկում խնջույքն ավարտվել է մարդասպանությամբ
Հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն Հովհաննիսյանի դիակը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Հունան Թ.-ն, 1983 թ. ծնված Հայկ Ղ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Ք.-ն, 1979 թ. ծնված Մարատ Խ.-ն և Խ. Հովհաննիսյանը Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրա և կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետևանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Հունան Թ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: