01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աննա Հակոբյանը Եռաբլուրի լուսանկար է հրապարակել

Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ կցելով լուսանկար Եռաբլուրից:

«Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։

Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։

Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները եւ վերջապես Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, եւ անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։

Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։

Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ