09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր եւ վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ եւ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:

Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, եւ կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Վլադիմիր Վարդանյանին եւ Անդրանիկ Քոչարյանին:

Հիմա պետք է ընտրվեն մյուս հանձնաժողովների նախագահները, եւ քննարկեն նաեւ օրակարգային այլ հարցերը, թե ինչպես պետք է իրենց պահեն նորընտիր ԱԺ առաջին նիստի ընթացքում։ Բացի այդ, այս օրերին պետք է մշակվի նաեւ ռազմավարություն, թե ինչ են անելու, ինչպես են դիմակայելու ընդդիմությանը, քանի որ նրանք էլ են պատրաստվում խորհրդարանի աշխատանքներին:

Եվ, մեր տեղեկություններով, այսօր կամ վաղը այդ նիստերից մեկին ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը եւս հստակ հանձնարարականներ կտա իր թիմին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ