03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ռազմական նշանակության 700 կմ ճանապարհ կանցկացնի. Ալիեւ

Ադրբեջանը ներկայում Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական նշանակության ճանապարհների անցկացման ակտիվ աշխատանք է տանում, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը։

«Քելբաջարի եւ Լաչինի շրջաններում իրականացվում է ռազմական նշանակության ճանապարհների անցկացում։ Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 700 կիլոմետր։ Առաջ այդ ճանապարհները, այդ թվում սահմանի ուղղությամբ, չկային»,- ասել է Ալիեւը AzTV-ի հարցազրույցում։

«Դա լայնածավալ աշխատանք է, մամուլում շատ չի լուսաբանվում։ Եվ դա հասկանալի է։ Բայց ռազմավարական տեսանկյունից եւ մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ մեծ նշանակություն ունեն»,- նշել է նա, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ազերբայջանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ