15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղյան հակամարտությունը հասավ Եվրոպա. ԵՄ-ն իրավիճակի նոր սրացումից խուսափելու ուղիներ է որոնում. Коммерсантъ-ը` Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայության մասին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շրջագայությանը Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես` Երևան և Բաքու կատարած այցելություններին:

«Եվրոպայի խորհրդի ղեկավարի ուղևորությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման և կողմերի կոշտ հռետորաբանության նոր բռնկման ֆոնին, ինչը հանգեցրել է հակամարտության գոտում ամենալուրջ լարվածությանը նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր: Հակամարտության վերսկսման սպառնալիքը գնալով ավելի ու ավելի իրական է դառնում` Ղարաբաղի կարգավիճակի մասին առանցքային հարցի շուրջ կողմերի սկզբունքային տարաձայնությունների պատճառով»,- նկատում է պարբերականը:
Ինչպես աղբյուրը նշում է, «Շառլ Միշելի` անցյալ ուրբաթ մեկնարկած ուղևորությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հատուկ իմաստ է ստացել` կապված հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերսկաման հետ, որոնք նման մասշտաբով չեն եղել անցյալ տարվա նոյեմբերից ի վեր»:
Պարբերականը հիշեցնում է, որ զինված բախումները շարունակվել են նաև Միշելի` Երևան ժամանելուց հետո. մինչ վերջինս հանդիպում էր անցկացնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ՊՆ-ն տեղեկացնում էր, որ հուլիսի 17-ի 13:30-ի դրությամբ` Ադրբեջանը կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ Երասխի հատվածում:

«Վկայությունն այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Երևանում կրքերը չեն հանդարտվել, դարձել է Շառլ Միշելի առաքելության դեմ բողոքի ոչ բազմամարդ, բայց աղմկահարույց ակցիան, որն իրականացվել է ուրբաթ երեկոյան կառավարության շենքի մոտ»,- ընդգծում է հոդվածի հեղինակը` անդրադառնալով եվրոպացի գործչի ժամանաման պահին ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ցույցին, որն ուղեկցվել է «Ամո՛թ Ձեզ» վանկարկումներով:

Աղբյուրը հիշեցրել է, որ Միշելի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ սադրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին` ընդգծելով, որ ադրբեջանական կողմի սադրանքները թույլ չեն տալիս սահամանգծման և սահմանազատման աշխատանքներ սկսել»:
Շառլ Միշելը, իր հերթին, ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը Երևանին ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու հարցում:

«Մենք Ձեր կողքին ենք և հաստատում ենք Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ծավալով ֆինօգնության փաթեթ տրամադրելու պատրաստակամությունը` ենթակառուցվածքների զարգացման, թվային օրակարգի, կլիմայական, տրանսպորտային, ժողովրդավարական բարեփոխումների համար»,- ասել է Եվրոպայի խորհրդի նախագահը:

Բացի այդ, Միշելը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը` կազմված 4 կետից. հրաժարում ագրեսիվ հռետորաբանությունից, սահմանազատում, համագործակցություն տրանսպորտային ոլորտում և տարածաշրջանային նախագծերում, խաղաղ բանակցությունների անցկացում, որոնց ժամանակ կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Հատկանշական է, որ եվրոպացի գործիչը Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը մատնանշում է որպես 4 կարևոր կետերից մեկը, սակայն Ադրբեջանը բացառում է կարգավիճակի հարցի քննարկման ցանկացած տարբերակ: Այդ մասին Շառլ Միշելի հետ նախօրեին Բաքվում կայացած հանդիպմանը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ընդգծելով, որ «հակամարտությունն ավարտվել է, և պետք է մտածել խաղաղության մասին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ