13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սնուփ Դոգը կգա Հայաստա՞ն. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ կինոդերասան Սնուփ Դոգը:

“Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չստացավ, որովհետեւ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, գործը դեռեւս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր: Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին: Բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում՝ հունվարի 18: Հավելենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նաեւ Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաեւ Երեւանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռեւս կնքված չէ”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ