19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Ամիրյանի քույրը սնանկ է ճանաչվել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ օրերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի քույրը՝ Անահիտ Ամիրյանը, որը մի ժամանակ “Նէ” ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Ամսագիրը երկու-երեք տարի առաջ փակվել է, իսկ “խմբագրուհին” հետախուզման մեջ է:

“Նա բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ պարտքով գումար է վերցրել և անհետացել: Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանն ԱՄՆ-ում է, իսկ նրա որդին՝ Վիգենը, մեկնել է Եվրոպա: Անահիտ Ամիրյանի պարտատերերի ցանկում և իրավաբանական անձինք են, և հասարակ քաղաքացիներ, նրա ծանոթները, ազգականներն ու բարեկամները, բոլորը, ովքեր երբևիցե բարև են տվել այս կնոջը: Յուրաքանչյուրին Անահիտ Ամիրյանը 800 հազարից մինչև մի քանի մլն դրամ է պարտք: Պարտատերերի մի մասը վաղուց ձեռք է քաշել իր փողից: Մյուսները դեռ սպասում են: Այս գործով սնանկության կառավարիչ Անդրանիկ Ելինյանը երեկ հրապարակել է Անահիտ Ամիրյանի պարտատերերի պահանջների նախնական ցանկը: Առայժմ իրենց պահանջները ներկայացրել են 4 բանկեր, որոնք էլ հրահրել էին դատական գործընթացը:

Այդ բանկերին “Նէ”-ի տիրուհին պարտք է ահռելի գումարներ. “Արդշինինվեստբանկին”՝ 15 հազար դոլար, “Յունիբանկին”՝ 289 հազար ԱՄՆ դոլար, 12,5 հազար եվրո, 887 հազար դրամ, “Հայբիզնեսբանկին”՝ 75 հազար ԱՄՆ դոլար, “Ինեկոբանկին”՝ 5 հազար ԱՄՆ դոլար, 678 հազար դրամ՝ բոլորը կլորացված թվերով”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ