19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ցանկացած աճպարար կնախանձի նրան. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ` իրենք պարզել են, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 1 միլիոն 817 հազար տոննա տոմատի պահածո:

“Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել էր 2 մլն 218 հազար 400 տոննա տոմատ: Այսինքն` այս ոլորտում 18.1 տոկոս նվազում ունենք: Այն, որ այս տարի գյուղատնտեսությունում իրավիճակը, մեղմ ասած, լավ չէր, դա Հայաստանում բոլորին է հայտնի, բացի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից և նրա մատակարարած թվերով ապրող պաշտոնական վիճակագրերից: Բանն այն է, որ իրականում գյուղատնտեսության բոլոր բնագավառներում առանձին-առանձին անկում է արձանագրվել:

Բանջարեղենի հիմնական տեսակները, կարտոֆիլը, ընդեղենի բերքը, մրգերը և ընդհանրապես գյուղատնտեսության հետ կապ ունեցող գրեթե ամեն ինչ այս տարի պակասել է, բայց դա չի խանգարել, որ պաշտոնապես հայտարարեն, թե գյուղատնտեսության ոլորտում 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ուղղակի հնարավոր չէ հասկանալ, թե Սերգո Կարապետյանին ինչպես է հաջողվում նման թվեր նկարել: Հայաստանում ապրող ցանկացած մարդ կփաստի, որ այս տարի չնչին բերք է եղել, շուկայում առատ և էժան վաճառվել են միայն դեղձը և խնձորը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ