24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը. սա է գլոբալ պլանը. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ) և Ադրբեջանին:

Մնացել ենք մենք: Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:

Գրիգորյանի ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնվերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումներին տրամաբանությանը: Զարմանալու ոչինչ կչա: Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայացքների տեր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին հանձնելը առանձնապես ոչինչ չի նշանակում:

 

Իսկ տարածաշրջանային վերափոխումներին դեռ կանդրադառնամ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ