19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Ռազբորկա”-ի պատճառով ընկերը սպանել է մտերիմ ընկերոջը. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիք Մնացականյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում “սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից”: Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել: Դեպքը տեղի է ունեցել տուժողի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ ինչ-որ պարզաբանում կատարելու:

Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել, որը ողբերգական ավարտ է ունեցել դեպքի օրը: Դատական նիստի սկզբում մեղադրանքի կողմը ներկայացրեց քրեական գործում առկա այլ ապացույցները, որոնք մեղադրական եզրակացությամբ դրվել են մեղադրանքի հիմքում: Երբ մեղադրողն ընթերցում էր դիակի զննության արձանագրությունը, տուժողի իրավահաջորդը՝ սպանված Ալբերտի մայրը, ինչպես նաև հայրը չդիմացան: Վերջինս ամբաստանյալին հայտարարեց. “Տղայիս անունից քեզ դատապարտում եմ քառատման”:

Ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը հայտնեց, թե ցանկանում է ցուցմունք տալ, չնայած իր համար դժվար է խոսել ու վերհիշել կատարվածը: Նա հայտնեց, որ տուժող Ալբերտին ճանաչում է 2009 թվականից: Միասին 6 ամիս ծառայել են բանակում, հետո ինքը փոխել է զորամասը, բայց Ավետիքի հետ ընկերությունը շարունակել է:

“Մենք էնքան լավ ենք եղել իրար հետ, որ երբ արդեն փոխել էի զորամասս, Ալբերտին այցելության եկած հայրը նաև ինձ այցելեց…”:

Ավետիքն ասաց, որ զորացրվելուց հետո ինքը ընկերներին, այդ թվում Ալբերտին հավաքել է իրենց տանը: “Մեկս մյուսիս օջախ ենք մտել, հաց ենք կերել… Մեր միջև ոչ մի սև կատու չի անցել…”:

Դեպքից մի քանի օր առաջ ամբաստանյալը ցանկացել է “Կովկաս” պանդոկում հանդիպել իր բանակային ընկերոջ եղբորը՝ Մամիկոնին, որպեսզի զրուցի նրա եղբոր մոտ՝ Մոսկվա մեկնելու վերաբերյալ: Ըստ Ավետիքի՝ ինքը նախատեսել էր, որ Մամիկոնը մենակ կգա, իրենք կխոսեն: Բայց Մամիկոնը “Կովկաս” պանդոկ է գնացել Ալբերտի հետ:

Ավետիքը նշեց, թե Ալբերտին երբեք այդպիսին չէր տեսել, երբ ինքը նրան հարցրել է՝ ո՞նց ես, նա պատասխանել է՝ լավ, բայց չի հարցրել՝ դո՞ւ ոնց ես: “Ալբերտն այդ օրը ոչ թե անտրամադիր էր, այլ տրամադրված էր իմ դեմ”:

Խոսել են Ավետիքի մեկնելուց, բայց, ըստ Ավետիքի, Ալբերտն անմիջապես իր հետ չի խոսել, խոսել են Մամիկոնի միջոցով: Նա չի հասկացել, թե ինչն է Ալբերտի վատ տրամադրվածության պատճառը: Ավետիքն ընդունեց, որ սեղանի շուրջ նստած ժամանակ երեքն էլ տարբեր հայհոյանքներ հնչեցրել են՝ անհասցե հայհոյանքներ են եղել՝ տղայական խոսակցության մեջ ասված:

Բայց Ավետիքի մի հայհոյանքից հետո Ալբերտը զայրացել ու զգուշացրել է. “Էս պիվի բակալը գլխիդ կջարդեմ”: Ավետիքը վիրավորվել է ու ձեռքի կրակվառիչը նետել է ոչ թե Ալբերտի վրա, այլ նրա ուղղությամբ:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ