10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանցիները հայկական դրամ են վաճառում. «Հրապարակ»

«Պատերազմից հետո ակտիվ քննարկվում էր Շուշիի բանկերում մնացած փողերի հարցը։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում արված լուսանկարներում բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաներ էին երևում, և համոզմունք կար, որ մերոնք ավելի ժրաջան տեղափոխում են դրամական միջոցները, քան արվեստի գործերը։ Այժմ լուրեր կան, որ ադրբեջանցիները հայկական դրամի վաճառքով են զբաղված՝ 100 հազար դրամը վաճառում են 100 դոլարով։

Արցախի մեր աղբյուրը հավատացրեց, որ խոսքը մեծ գումարների մասին չէ, դրամի առաջարկն արել են Հադրութում գտնվող ադրբեջանցի զինվորականները, սակայն մեկ շաբաթ անց հետաքրքրվողներին պատասխանել են, որ առաջարկն ուժի մեջ չէ։ Հետո պարզվել է, որ նրանք ռուսների միջոցով Արցախի խանութներից սնունդ և այլ ապրանքներ են գնել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ