19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որն է Երվանդ Զախարյանի` “Նաիրիտ” անակնկալ այցի նպատակը. 168 Ժամ

“168 Ժամը” գրում է, որ իրենց տեղեկություններով` այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է “Նաիրիտ” գործարան:

“Հավանաբար, նախարարը շատ ասելիք ունի նաիրիտցիներին, որ անձամբ գնում է գործարան, օրինակ՝ “Նաիրիտի” վերագործարկման առաջարկությունների փաթեթի մասին, որ ամիսներ շարունակ այդպես էլ չներկայացվեց, աշխատավարձերի պարտքը մարելու մասին, որ “էսօր-էգուց” տարբերակով առավելագույնս հետաձգվում է մինչև աշխատողների հերթական ընդվզումը…

Հավանաբար, նախարարն ուզում է անձամբ իր հոգածությունը հայտնել նաիրիտցիներին՝ վստահեցնելով, որ նրանց խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է: Գուցե նաև դառն իրականության հետ հաշտվող հայացքներ տեսնելով՝ նախարարը փորձի պատճառներ բերել ու խոստացված հերթական 1 ամսվա աշխատավարձի վճարման համար մի քիչ էլ ժամանակ շահել: Չէ՞ որ առջևում դեկտեմբերն է, Նոր տարի, իսկ տոներից առաջ ֆինանսավորման խնդիրը հաստատ նորից կծագի: Հոգ չէ, որ թե´ նախարարն ինքը, թե´ գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը խոստացել են մինչև տարեվերջ նաիրիտցիների արդեն 2 տարվա կուտակված ամբողջ պարտքը միանգամից փակել:

 “Նաիրիտի” լրատվական ծառայության պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե տեղյակ չէ Ե. Զախարյանի սպասվող այցի մասին, իսկ աշխատավարձի վերաբերյալ սպասումները չեն փոխվել…”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ