18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԵՏՄ-ին անդամակցության համար Հայաստանին խոշոր գումարներ են պետք, բայց չկա. Հայկական ժամանակ

“Հայկական Ժամանակը” գրում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ապահովելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ, որոնցով պետք է իրականացվի Հայաստանի մաքսային և այլ ոլորտների կանոնակարգերի, ծրագրային ապահովվածաթյան ներդաշնակեցումը ԵՏՄ պահանջներին:

“Ըստ որոշ գնահատականների, մինչև պաշտոնական անդամակցությունը և դրանից հետո սկզբնական փուլում նշված ներդաշնակեցման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 միլիոն դոլար, որի մեծ մասը՝ մոտ 40 միլիոնը, պետք է տրամադրեին ԵՏՄ անդամ երկրները հիմնականում Ռուսաստանը: Արդեն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, մեր տեղեկություններով, Ֆինանսների նախարարությունը հույս չունի, որ կստանա այդ գումարները:

Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ շուտով ՀՀ կառավարությունը քննարկելու է նշված 40 միլիոնը որևէ այլ աղբյուրից հայթայթելու խնդիրը: Սակայն, որևէ աղբյուր դեռ չի հայտնաբերվել, իսկ անդամակցությանը մնացել է ընդամենը մեկ ամիս: Նշենք, որ երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Ղրղըզստանի հետ “Եվրասիական ինտեգրացիայի պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին” համաձայնագիրը, որով երկու տարվա ընթացքում Ղրղըզստանը Ռուսաստանից կստանա 1.2 միլիարդ դոլար”,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ