24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահ, Իգիթյանը՝ դեսպան. «Իրավունք»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում է պաշտոնները մեջ-մեջ անելու գործընթացը:

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, որոշվել է, թե ովքեր են լինելու եւս երկու պաշտոնի ղեկավարներ: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ` կստանձնի ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Ճիշտ է, ՔՊ-ականներն առանձնապես դժգոհ չեն հանձնաժողովի գործող նախագահ Նարեկ Զեյնալյանից, սակայն նա համարվում է բավական պասիվ գործիչ եւ, բացի այդ, վերջինս ավելի հեշտությամբ կհամակերպվի լինել շարքային պատգամավոր, քան Թորոսյանը: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին սպասվում է դիվանագիտական աշխատանքը: Ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է, որ նա նշանակվի Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ