14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 «Մենք ելնում ենք նրանից, որ իրավիճակը միջազգային, իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնը, անկասկած, վատթարացնում է կողմերի մինջև փոխադարձ վստահության դեֆիցիտը», – նշել Է Զախարովան։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ այդ խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծումը կապում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկի և հետագա սահմանագծման հետ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել եւ ներկայումս շարունակվում են շփումները արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում ՝ լարվածության թուլացման նպատակով», – հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ