13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրագործումը կարևոր է և այլընտրանք չունի. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի միջև շփումները շարունակվում են մշտական հիմքով, բոլորը համաձայն են, որ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրագործումը կարևոր է և այլընտրանք չունի: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ադրբեջանական կողմի հետ շփումները մշտապես շարունակվում են: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրագործումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ հենց այդ իրագործման շրջանակներում են շփումներ իրականացվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ Երեկ (Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ – խմբ.) մանրամասն խոսվել է երկկողմ հարաբերությունների մասին, քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող տարբեր նրբություններ և, բնականաբար, առևտրատնտեսական համագործակցությունը»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ն արդյոք ինչ- որ պայմանավորվածություններ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքում, և արդյո՞ք նախատեսվում են շփումներ ադրբեջանական կողմի հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ