14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանից արտահանվում է 1, 5 մլն շիշ գինի

Ֆրանսիացիները կոնյակ բառի գործածումը  փորձում են արգելել Ֆրանսիայում չաճած խախողի բերքով արտադրված խմիչքների դեպքում: Առայժմ հայկական կոնյակին  նման ՛՛վտանգ՛՛ չի սպառնում:

Այսօր լրագրողների հետ զրույցում բացելով այս թեման՝  Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը  կարծիք հայտնեց, թե բրենդի անվանմամբ մեր կոնյակը իրացման խնդիրներ կունենա:

Ինչ վերաբերում է գինեգործությանը, ապա, Հարությունյանի տեղեկացմամբ, Հայաստանից արտահանում են կարմիր գինիներ, իսկ  սպիտակ գինիների արտահանումը կսկսվի այս տարվանից: Արտահանվում են հիմնականում մրգային գինիներ` նուռ, մոշ սերկևիլ: Գինիների արտահանման ընդհանուր ծավալը 1, 5 մլն շիշ է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ