06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով մեր երազանքների դատական համակարգը. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ։

Այսպիսով, ներդրվում է կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց:

«Հույս ունեք, որ այս լրացումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները կհամարվեն արդարության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ