02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կարևորը՝ պասերով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ
 
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:
 
1. Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր “Պատիվ ունեմ” դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև “Հայաստանը”:
 
2. Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր (https://pativunem.am/hy/programs/):
 
3. Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին (https://www.brightarmenia.am/…/2487%20BRIGHT%20ARMENIA…) :
 
4. Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:
Այստեղից կանխատեսելի հետևություն.
 
5. Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական “պասը”, որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել “Պատիվ ունեմ” դաշինքին:
Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները , պարոնայք»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ