18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է ՍԴ. պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է մուտքագրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, լրագրողներին այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և առկա փաստական հանգանամանքները։ ՍԴ-ն նշնված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով», – ասաց Վարդևանյանը։

Նա նշեց՝ 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ դիմում են ներակայացրել՝ կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։

«Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքով առաջին անգամն է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ