14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր և Հանրապետական կուսակցության անունից շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման 100-ամյակի առթիվ՝ մաղթելով նախագահ Սի Ծինփինին և նրա կուսակցական գործընկերներին քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ աշխատանքում ՝ ի շահ բարեկամ Չինաստանի ժողովուրդի:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը միջազգային կարևոր գործընկերներից է:

Մենք շատ բարձր ենք գնահատում այն փաստը, որ 2017 թվականի նոյեմբերին մեր պատվիրակության Պեկին կատարած այցի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀԿ-ի և ՉԿԿ-ի միջև, որն ամուր հիմք դարձավ մեր կուսակցությունների հետագա, խորը և համապարփակ գործընկերության համար»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ