23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը՝ «հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»

Պատգամավորն անձեռնմխելի է, պատգամավորի կարգավիճակ ունեցողն անձեռնմխելի է, այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Պատգամավորն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առաջ, քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը, բնակաբաար, ևս հատվում է ու բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ», – ասաց նա։

Վարդևանյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ընտրված պատգամավորի թեկնածու։

«Տվյալ դեպքում, ընտրված պատգամավորի թեկնածուն գրեթե նույնական ռեժիմն ունի պաշտպանվածության, ինչ արդեն իսկ պատգամավորը», – ասաց փաստաբանը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Պահպանեք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ մինչ այսօր պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։

«Եթե նրանք ԱԺ պատգամավոր են համարվում, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ», – ասաց դատավորը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։
 
Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքը ստացել է 29 մանդատ։
 
Պաշտպանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով, հարցի վերջնական լուծման ժամկետը սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։

Այս հարցը հստակեցնելու համար դատական նիստը հետաձգվեց ավելի քան մեկ ամսով. հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ