23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեղ համայքնում ադրբեջանցիները ավարտել են ինժեներական աշխատանքները, լուրջ սարքավորումներ են տեղադրել և դիտարկում են գյուղի ողջ տարածքը․ համայքի ղեկավար. tert.am

Տեղ համայքնում ադրբեջանցիները սահմանագծի երկայնքով ավարտել են ինժեներական աշխատանքները։ Եկած օրվանից ինտենսիվ սկսել են պաշտպանիչ խրամուղիների կառուցումը, բետոնից պատնեշներ են տեղադրել։ Հիմա աշխատանքներ չեն տարվում, հավանաբար ավարտին են հասցրել։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Մեր տեսանելի հատվածում իրենք արել են այն ամենը, ինչը իրենց անհրաժետ է, այս պահին լուրջ տեխնիկական աշխատանքներ չեն արվում։ Սահմանային հեռավորությունը սկսվում է 200 մ-ից մինչև 1-2 կմ։ Նոր միջադեպեր դեռևս չեն գրանցվել, նախկինում գիտեք` ինչ խնդիրներ կային անասուններ գողանալու հետ կապված։ Խոտհունձի սեզոն է, գյուղացիները շուտով սկսելու են բերքահավաքը, այս առումով, եթե խնդիրներ առաջանան, կդիմենք սահմանապահներին և խաղաղապահներին։ Ադրբեջանցիների տիրապետության տակ մնացած հատվածները չեն մշակվում, էդպես ամայի էլ անցել է»,- ասաց Շադունցը։

Խոսելով բնակչության շրջանում լարվածության և անհանգստության մասին՝ Շադունցը նշեց՝ որպես այդպիսին՝ վախ չկա. «Լարվածություն լինում է, մարդիկ կան, ում դաշտը ավելի մոտիկ է ադրբեջանցիներին, իրենք ավելի շատ մտահոգություն ունեն, որ այդ հատվածի անվտանգությունը ապահոված լինի։ Նման հարցերում գյուղի երիտասարդությունը նույնպես օգտակար է լինում, առաջին բանակային կորպուսը ևս օպերատիվ արձագանքում է»։

 

Համայնքի ղեկավարը նշեց, որ ադրբեջանցիները գերիշխող դիրքերում են կանգնած՝ սարերի վրա, և դիտարկման հետ կապված որևէ խնդիր չունեն։

«Այնպիսի ժամանակակից տեխնիկա է գործում, որ ցանկացած պահի կարող են տեսնել, թե օրինակ՝ Տեղ համայքնի ղեկավարը իր աշխատասենյակում ինչ է անում»,- հավելեց Ներսես Շադունցը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ