25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճեղքումը կատարված է․ պետականության փրկության պայքարը շարունակվում է․․․Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՃԵՂՔՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է․ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․

էդուարդ աղաջանյան անունով ոչնչատեսիլ մի ստահակ, հավանաբար ոգևորված պաղպատյա մանդատի էֆեկտից, ինքնախոստովանական գրառում է արել․ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։
Վայրկենական նողկանքից բացի, այս անունը ոչինչ չի ասում։ Հիշեցնեմ՝ սա DJ-ի վահանակից կառավարության աշխատակազմ անցած սրբապիղծ մի դատարկություն է, դմփ-ի և հու-ի ջոկատավար, առավել հայտնի Աղաջանյանի կեղծ պապիկ օպերացիայով։

ԳՈՎԱԶԴ00:29Իմանալ ավելին
Իհարկե, կարելի էր և չանդրադառնալ սրան։ Այս եղկելուն անդրադառնալն անգամ ինքնությունս է վիրավորում, բայց սա է այս իշխանության հավաքական մտածումն ու հոդեկերտվածքը։ Սրանք գաղափարը, ստեղծարար տաղանդը, ազգայինը, հայրենիքը, արժանապատվությունն ու մեր ինքնության արժեքները մերժող դավաճանների հավաքականություն են, պետականությունն ու ազգային միասնականությունը մերժող հավաքածու։ Սրանք հատակի ձայնն են ու հատակի բնազդները․․․

Սա իրապես ինքնախոստովանական խոստում է, առանձնացրու ազգից նրա ինտելեկտուալ էլիտան և պարզ է, թե հատակում ինչ կմնա․․․

Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ սրանց ձայն է տվել ՀՀ-ում ընտրողների 26.48%-ը․ 687414 քաղաքացի, նախորդ ընտրություններից մոտ 200.000-ով պակաս։
Իսկ ես և մենք հպարտ ենք և անսահմանափակ երախտապարտ, որ մեզ աջակցող «ինտելեկտուալ ապուշների» մեջ էին ակադեմիկոսներ, մեր ժամանակի լավագույն գրողները, ժողովրդական արտիստներ, մշակույթր վաստակավոր գործիչներ և երախտավորներ, տասնյակ դոկտոր-պրոֆեսորներ, պետական մրցանակի դափնեկիրներ։

Ապագան մերն է, մեր հետ է մեր ազգի էլիտան։ Իսկ էլիտաները մերժող իշխանությունը անփառունակորեն կույր է և ամուլ։
Ճեղքումը կատարված է, պետականության փրկության պայքարը շարունակվում է․․․»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ