14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վարդուշի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին. Առավոտ

 “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է սեւեռուն մտքերին:

 “Եթե մարդը սեւեռվում է ինչ-որ բանի դեմ պայքարի վրա, տվյալ դեպքում՝ կրոնի, նա ձեռք է բերում այդ իր չսիրած, ատելի երեւույթի բոլոր բացասական հատկանիշները: Ըստ այդմ, բոլշեւիկները՝ պայթեցնելով եկեղեցիները եւ այրելով կրոնական գրքերը, վարվում էին ճիշտ այնպես, ինչպես կաթոլիկ հավատաքննիչները: Բոլշեւիկյան մոլեռանդությունը կրոնական մոլեռանդությունից ոչնչով լավը չէ:

Պատկերացրեք հիմա, որ դուք ունեք ինչ-որ մի սեւեռուն գաղափար՝ ենթադրենք, “Սերժ Սարգսյան”, “Պուտին”, “Օբամա”, “թուրքեր”, “ռուսներ”, “հրեաներ”՝ անունը կարեւոր չէ, եւ առավոտյան աչքերը բացելիս կամ գիշերը քուն մտնելիս կենտրոնանում եք մեր այդ չսիրած երեւույթի վրա, ձեր բոլոր մտքերը դրա շուրջ են. ձեր ամեն լսածը, կարդացածը, տեսածը, արտասանածը, մտածածը “բեկվում են” այդ երեւույթի միջով: Դուք ամեն ինչ գնահատում եք այդ երեւույթի նկատմամբ ձեր ատելության չափանիշով:

Իհարկե, մեր ատելության առարկան կարող է քաղաքական գործիչ, ազգ կամ որոշակի խումբ չլինել: Դա կարող է լինել մեր հարեւանուհի Վարդուշը, որի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին: Եվ դուք, տեսնելով երկնքում սավառնող արբանյակը, միեւնույն է՝ պատկերացնում եք Վարդուշի խալաթի նախշերը”: 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ