24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը 4/35 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր իրենց քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն. «Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի, վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»:

Արթուր Վանեցյանի կարծիքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի, որովհետև ըստ նրա՝ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է լինելու իշխանության:

«Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կա ինչ-որ նշում, մեր քվեաթերթիկները չեն տալիս ընտրատեղամասերում մեր քաղաքացիներին, ուղղորդում են դեպի ընտրություններ՝ իշխանական թևի ներկայացուցիչների, մասնավորապես՝ զինվորականներին, և Ոստիկանության կողմից մեր շտաբների, ակտիվիստների նկատմամբ իրականացվում են ճնշումներ»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Քասախի համայնքի ղեկավարի վերաբերյալ հրապարակված ձայնագրությանը, նա ասաց, որ որևէ աղմկահարույց բան չկա այդտեղ. «Եթե աննորմալ լիներ, կլիներ քրեական գործ, կլինեին պատժվողներ, եթե քրեական գործ չկա…»:

Վանեցյանի դիտարկմամբ՝ աղմկահարույցն ու աննախադեպն այն է, որ լռության օրը Փաշինյանը մտել էր ուղիղ եթեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ