02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանի անվտանգության ավտոմեքենան միայն հրաշքով չի բախվել Կարին Տոնոյանի ավտոմեքենային /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. հերոսի մայրը հրաշքով է ողջ մնացել

Տեսանյութը՝ 5165 շարժման խոսնակ Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է ոստիկանությունը վրաերթի փորձով կանգնեցնում Փաշինյանին հանդիպակաց ընթացող մեքենաները, որպեսզի վերջինս անցնի:

«ԲԱՑԱՀԱՅՏ ՎՐԱԵՐԹԻ ԿԱԴՐԵՐԸ
Կադրերը, թե ինչպես են այլոց անվտանգության հաշվին ապահովում Փաշինյանի անվտանգությունը։ Մենք բառացիորեն հրաշքով ենք փրկվել։

Նշեմ, որ մեր ավտոմեքենայի մեջ էր 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նման վարք երբևէ չեմ տեսել…»։

Տեսանյութին կից գրել է Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ