15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կապիտուլյանտը հաստատել է, որ իշխանության մնալու դեպքում Տավուշից ու Արարատից հողեր է հանձնելու թշնամուն»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտը հաստատել է, որ իշխանության մնալու դեպքում ՏԱՎՈՒՇԻՑ ու ԱՐԱՐԱՏԻՑ հողեր է հանձնելու թշնամուն, այդ թվում՝ Հայաստանն արտաքին աշխարհին կապող վերջին անկախ ճանապարհը դեպի Վրաստան»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մարզային իր հերթական այցելության ժամանակ հայտարարել է․ «Բանակցային փաթեթում եղել է հետևյալը՝ Ղարաբաղի պահով թուղթը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջկառավարական բանակցությունների թեմայի մեջ եղել է անկլավների թեման, և Ադրբեջանն այն ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում, և մենք կարծում ենք, որ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված ձևեր կան: Մենք էլ անկլավ ունենք, Արծվաշեն ունենք և մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչն իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ