14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ովքեր են ապահովում Փաշինյանի այցերի «մասովկան». «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախընտրական մարզային այցերի «մասովկան» ապահովում է հատուկ հավաքագրված շրջիկ-աջակիցների միջոցով։ Նախապես քաղաքացիական ավտոմեքենաներով հանրահավաքի վայր են մեկնում «աջակիցները», որպեսզի Նիկոլ Փաշինյանին դիմավորելիս մեծ բազմություն հավաքված լինի։ Բացի դրանից՝ հատուկ սցենարներ են մտածում, թե ով ինչպես երկրպագի իրենց «աստված» Փաշինյանին։

Ամեն տեղում մի կրեատիվ բան են մտածում փիառշչիկները, որ տպավորություն գործեն հանրության վրա եւ մարդկանց ներշնչեն, թե շատ մեծ աջակցություն է վայելում Փաշինյանը երկրով մեկ։

Մեզ ասացին, որ մինչ օրս գրեթե բոլոր այցերի ժամանակ Փաշինյանին ուղեկցել են հեղափոխության պահապանները եւ նրանց հավաքագրած մարդիկ։ Օրինակ, Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած համայնքում Փաշինյանի գլխին վարդի թերթիկներ շաղ տված կինն իրենց համայնքի բնակիչ չէ։

«Մեր գյուղից չի, կարող է՝ իրանց հետ էր եկել, կարող է՝ կողքի գյուղերից էր եկել: Այ մարդ, էդ մարդիկ իրար ծանոթ էին, բերեց՝ իրա ծանոթի գլխին վարդի թերթիկներ շաղ տվեց-գնաց, անձամբ ճանաչում էին իրար, երկար զրուցում էին ինքն ու Փաշինյանը»,- ասաց նա։ Իսկ երեկ Արթիկում մի ցուցարար, հավանաբար՝ Էջմիածնի բնակիչ, լեզվի սայթաքում թույլ տվեց՝ ասելով, թե Փաշինյանն ազատագրել է Էջմիածինը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ