24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քարոզարշավը մեկնարկեց. «Ժողովուրդ»

Երեկ՝ հունիսի 7-ին, պաշտոնապես մեկնարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, և քաղաքական ուժերից շատերը հնարավորություն ունեցան շփվել քաղաքացիների հետ և ներկայացնել իրենց ծրագրերը:

 

Փորձենք ամփոփել քարոզարշավի առաջին օրը. ինչպես և սպասելի էր, ուշադրության կենտրոնում ընդամենը մի քանի ուժերի քարոզարշավն էր, չնայած ընտրությանը մասնակցում է 26 ուժ։ Լրատվադաշտի կենտրոնում է իշխող թիմը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, ԲՀԿ-ն, նաև ինչ-որ չափով ՀԱԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», մյուս ուժերին անդրադարձ ավելի քիչ է լինում. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ուժերն են պասիվ։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից. հենց Ագարակում էլ դաշինքի վարչապետի թեկնածուն պնդեց, թե ինքը չի պատրաստվել հանձնել Մեղրին: Այդ պնդումները, ըստ Քոչարյանի, հակաքարոզչություն են իր նկատմամբ: «Լուսավոր Հայաստանը» երկու թիմով է իրականացնում քարոզարշավ՝ մեկը Երևանի բոլոր վաչական շրջաններում, մյուսը՝ մարզերում։ Քարոզարշավի առաջին օրը մի խումբը Սյունիքում է, մյուսը՝ Երևանի կենտրոնում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը Աբովյան քաղաքից. բոլոր օրերին կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը կլինի Հայաստանի մարզերում՝ անձամբ ներկայացնելու կուսակցության ծրագրային դրույթները։

Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավը երեկ սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ և մայրաքաղաք Երևան»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ