16 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔՊ-ն շաբաթ օրը դրամահավաք է անելու․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» շաբաթ օրը երեկոյան հավաքույթ է անցկացնելու՝ նախընտրական դրամահավաք։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։

Նման դրամահավաք արել էին նաեւ 2017 եւ 2018 թվականներին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել իմքայլական Վահագն Ալեքսանյանից, ով նաեւ ՔՊ խոսնակի պարտականություններն է իրականացնում։ Ալեքսանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ այս շաբաթ օրը դրամահավաք են անելու, պատասխանեց․ «Ես չգիտեմ, եթե լինի, կհայտարարենք՝ կիմանաք»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ