Քաղաքապետն ու ազգականն իրար դեմ. Ժողովուրդ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ներկայիս քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է եւ Արտավազդ Ալեքսանյանը՝ “Կար-Կոր” ՍՊԸ-ի հերթափոխի պետը: Լուրեր են պտտվում, որ Ալեքսանյանին Շահագալդյանն է համոզել առաջադրի իր թեկնածությունը, որպեսզի գոնե ձեւական ընտրություն ապահովվի:
Այս հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է Չարենցավանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հակոբ Շահգադլյանի հետ:
 –Պարոն Շահգալդյան, ճանաչու՞մ եք Ալեքսանյանին: Լուրեր են պտտվում, որ նա Ձեր կնոջ հորեղբոր որդին է:
 -Ես նման մտերիմ չունեմ: Ես իրենցից ոչ մի ինֆորմացիա չունեմ:
 –Ալեքսանյանին չե՞ք ճանաչում:
 -Նա ամիսներ առաջ եկավ ինձ մոտ, աշխատանք էր փնտրում, ինձանից խնդրեց, որ իրեն աշխատանքով ապահովեմ: Ես էլ չկարողացա: Քանի որ երիտասարդ է, ցանկանում է փորձել, որպեսզի համոզի կամ ցույց տա, թե ինքն ինչ ռեյտինգ ունի քաղաքում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
                










































