08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ավտոդ էլ կվառեմ, քեզ էլ, կնկանդ էլ….”. Իրավունք

“Իրավունք”-ն անդրադարձել է Օձուն գյուղում օրերս տեղի ունեցած հարեւանների ծեծկռտուքի մանրամասներին: Օձուն գյուղի բնակիչ, 38-ամյա Տիգրանը վիճաբանել է աշխատան­քի բերումով երկու օր առաջ կողքի՝ Արդվին գյուղից տեղափոխված իրենց հարեւան 33-ամյա Կարենի հետ: Վեճը երկու օրվա ծանոթացած հարեւանների միջեւ այնքան է թեժացել, որ վեճին խառնվել է Կարենի կինը Սուսաննան, ով հղիության չորրոդ ամսում է: Նա

“անիմաստ” վեճը հանդարտեցնելու ար­դյունքում, հարբած հարեւանի կողմից բռունցքներով հարվածներ Է ստացել որո­վայնի շրջանում եւ այսօր կանգնել է երե­խան կորցնելու վտանգի առաջ.

– Անիմաստ բան էր, ընդամենն ամու­սինս մեքենան գործի էր գցել, որ բարձ­րանայինք Արդվին վեշեր բերելու: Մութ Էր: Տեսա, որ բակի դիմաց մի տղա է կանգնած, ում մոտավորապես երկու օր առաջ տեսել Էի. երբ ամուսինս մեքենայի վրա գործ Էր անում, մոտեցավ, ասեց ին­չով կարող եմ օգնել: Ամուսինս Էլ թե ոչնչով, շնորհակալություն:

Չէինք էլ ճանա­չում, դեպքի օրն էլ խնդիրն ընդամենը այն էր, որ նա խմած-անջատված եկավ ամուսնուս շորերից բռնեց ու բա թե՝ դուրս արի մեքենայից, էդ խի՞ ես ավտոն խոդ տվել, կայֆավա՞տ ես լինում: Կարենն էլ ասեց խոդի եմ տվել, որ էրեխեքին հավաքեմ, գնանք գյուղ: Սեկ էլ էդ խոսքի վրա տեսա ինքը ամուսնուս քաշքշում է: էդ պահին ես առաջն ընկա:

Ու տեսնելով հղի վիճակս, ինքը գլխիս տվեց ու հրեց, գցեց գետնին: Տեսնելով էդ, սկեսուրս մե­քենայից իջավ, եկավ, որ առանձնացնի, բայց էդտեղ էլ իրեն չկորցրեց’ սկեսուրիս հարվածեց. գլխին մեծ այտուց ունի մինչ օրս:

Ես ընկածս տեղից վեր կացա, նորից խառնվեցի, որ հանդարտեցնեմ, բայց իրեն հանգստացնել չէր լինում, ընենց այ­լանդակ հայհոյանքներ էր տալիս, որ էլ չասելու է: Ամուսինս նորից նստեց մեքե­նան, ասեց եկեք գնանք, բանի տեղ մի դրեք:

էս էլ նորից ամուսնուս ասեց դուրս արի մեքենայից, թե չէ հեսա բենզինը կլցնեմ, ավտոդ էլ կվառեմ, քեզ էլ կվա­ռեմ, կնկադ էլ….

 

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ